Շատ կանայք առաջին անգամ օրգազմ են ապրում քնած ժամանակ

14:04 • 18.12.15

Հայտնի է, որ երիտասարդների մոտ  սեռական հասունության  ընթացքում, հաճախակի քնած ժամանակ  իրենց կամքից անկախ  տեղի է ունենում սերմնաժայթքում:  Ինչպես ցույց է  տվել Կինսի համալսարանի մասնագետների կողմից  անցկացված հարցումը, կանանց հետ ևս կարող է տեղի ունենալ նմանատիպ մի բան:  Ավելի քան 11000 մարդիկ պատասխանել են մասնագետների սեքսուալության, սեռական կայնքի և օրգազմի ( հեշտանք) մասին հարցերին:



Հարցման մասնակից մինչև 45 տարեկան  կանաց 37%-ը, առնվազն մեկ անգամ քնի մեջ օրգազմ է ապրել:  Միջինում, դեռահասությունից մինչև 50 տարեկան ընկած ժամանակահատվածում, գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, անկախ ընտանեկան կարգավիճակից, բավականին հաճախակի քնած ժամանակ օրգազմ են ապրում: Արական սեռի մասնակիցների մոտ   գիշերային սերմնաժաթկման ցուցանիշը հասնում է մինչև  83%:

 

Երիտասարդ տարիքում տղամարդկանց 70%-ի մոտ է նկատվել սերմնաժայթկում: Իսկ 30 տարեկանում, նրանց հաճախականությունը զգալիորեն նվազում է: Էրոտիկ բնույթի երեզներ տեսնում են կանաց 70% և տղամարդկանց 100%-ը: Կանանց  5% և տղամարդկանց 13%-ը հենց երազում է ապրել իր առաջին օրգազմը: Կանանց 50%-ը օրգազմ ապրել է ամուսնու հետ սեքսով զբաղվելիս, իսկ նրանց տասներորդ մասը բողոքել է օրգազմի բացակայությունից:



Ըստ հետազոտողների, հաճախակի գեղեցիկ սեռի մոտ օրգազմի  բացակայության պատճառները կապված են  օրգազմի հասնելու միջոցների վերաբերյալ  տեղեկատվության պակասից, զուգընկերոջ եսասիրությունից, ինչպես նաև սեփական մարմնի նկատմաբ դժգոհությունից: Օրգազմի հետ կապված խնդիրները սովորաբար անհետանում են տարիքի և փորձի հետ:

 

Կանայք աստիճանաբար դառնում է ավելի վստահ և ավելի  ապահով են  զգում իրենց զուգընկերոջ հետ: Քնի մեջ օրգազմի հասնելու բանալին երևակայությունն է: Բացի այդ, փորձագետները խորհուրդ են տալիս նրանց, ովքեր ցանկանում են օրգազմ ապրել քնի մեջ, քնել փորի վրա և որպես կանոն հոգնած քնել:

Աղբյուրը՝ meddaily.ru

Շատ կանայք առաջին անգամ օրգազմ են ապրում քնած ժամանակ