Չորս տղա և երեք աղջիկ. աշխարհի առաջին յոթնյակը տոնել է իր 18-ամյակը

14:20 • 18.12.15

AdMe-ն անդրադարձել է 1997-ին Քենի և Բոբի Մաքքոգիների ընտանիքում ծնված յոթնյակի պատմությանը` 4 տղա և 3 աղջիկ: Այս մասին լուրը տարածվել էր ամբողջ աշխարհով: Մաքքոգի երեխաները աշխարհում առաջին հաջողությամբ լույս աշխարհ եկած յոթնյակն էին:

 

Թեև նրանց մեծացնելը ծնողների համար իրական հերոսություն էր և մեծ ջանքեր էր պահանջում, նրանք մեծացել են ջերմ, հոգատար և համերաշխ ընտանիքում: Իսկ այս տարի յոթնյակները տոնել են իրենց 18-ամյակը: Նրանք բոլորն էլ արդեն հստակ գիտեն` ինչ մասնագիտություն են ընտրելու:


Ծնողներն արդեն 1 դուստր ունեին, երբ որոշեցին երկրորդ երեխան ունենալ և դիմեցին արտամարմնական բեղմնավորման կենտրոն: Երբ բժիշկները հայտնեցին, որ 7 սաղմ է ձևավորվել, Քենին և Բոբին որոշեցին 7-ին էլ պահել:  Երեխաները բավականին փոքր են ծնվել` 1.13-1.5 կգ քաշով:


Վերջերս նրանք բոլորը մասնակցել են իրենց ավագ քրոջ` 19-ամյա Միքայելայի հարսանիքին: 

 

Չորս տղա և երեք աղջիկ. աշխարհի առաջին յոթնյակը տոնել է իր 18-ամյակը