Ինչ պատճառով է առավոտյան ուժեղանում սեքսուալ ցանկությունը

10:36 • 21.12.15

Տեստոստերոնը, դա տղամարդու սեռական հորմոնն է, որը տարբեր քանակներով առկա է թե տղամարդու և թե կանանց օրգանիզմում: Տղամարդու մոտ այն սինթեզվում է սերմնարաններում, իսկ կանանց մոտ՝ մակերիկամներում ու ձվաբջիջներում:

 

Տեստոստերոնը մասնակցում է տղամարդու սեռական օրգանների զարգացմանը, երկրորդական սեռական հատկանիշներով, կարգավորում է սեռական վարքը, ազդում է ազոտական և ֆոսֆորական նյութափոխանակության վրա:

 

Սիրելի թմի պարտությունից հետո, երկրպագուների մոտ տեստոստերոնի մակարդակը 50%-ով իջնում է, իսկ հաղթող թմի երկրպագուների մոտ 100%-ով բարձրանում:

 

Տեստոստերոնով դեղամիջոցները կամ նրա սինթետիկ անալոգներն օգտագործվում են սեռական թերզարգացման, դեռահասների մոտ սեռական խանգարումների և այլ նման դեպքերում:
Սպորտսմեններն այն օգտագործում են մկանային զանգված ու ուժ հավաքելու համար:

 

Առավոտյան տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը  30%-ով ավելի բարձր է, քան երեկոյան, և հենց այդ պատճառով էլ առավոտյան ուժեղանում են սեքսուալ ցանկությունները:

 

Առողջ տղամարդու մոտ, տեստոստերոնի մակարդակը տարեկան 1%-ով  նվազում է և 80 տարեկան հասակում, համեմատած 25-ամյա տղամարդու, կազմում 40%: Քնի պակասի պատճառով, տեստոստերոնի մակարդակը կարող է 40%-ով իջնել:

 

Արհեստական տեստոստերոնի երկարատև ընդունումը բերում է սեփական տեստոստերոնի սինթեզի նվազման: Տղամարդու ճարպակալումը կապված է տեստոստերոնի հետ: Ճարպային բջիջներում տեստոստերոնը փոխակերպվում է կանացի հորմոն էստրոգենի:

 

Տեստոստերոնի բարձր մակարդակ ունեցող տղամարդկանց մոտ երեխա ունենալու շանսն ավելի մեծ է: Սակայն տղամարդու մոտ  ինչքան բարձր է տեստոստերոնի մակարդակը, այնքան նա չի ցանկանում զբաղվել երեխաներով: Հղի կանանց մոտ տեստոստերոնի նորման կարող է մեծանալ չորս անգամ:

 

Կանանց օրգանիզմում տեստոստերոնը պատասխանատու է նրա սեքսուալ ցանկությունների համար:  Նորմալ կոնցետրացիայի դեպքում կինն այն զգում է, բարձր լինելու դեպքում դառնում է հիպերսեքսուալ, իսկ երբ ցածր է՝ քիչ է հետաքրքրում: Տեստոստերոնի նորման տղամարդկանց մոտ կազմում է  11–33 նմոլ/լ, իսկ կանանց մոտ՝  0,24–3,8նմոլ/լ:

 

Սիրահարված կանանց մոտ, սիրային հարաբերությունների առաջին ամիսների ընթացքում նկատվում է տեստոստերոնի ավելի բարձր մակարդակ: Իսկ սիրահարված տղամարդու մոտ՝ հակառակը, տեստոստերոնի մակարդակը ավելի ցածր է, քան միայնակ կամ մշտական սեռական կյանքով ապրող տղամարդու մոտ:

Ինչ պատճառով է առավոտյան ուժեղանում սեքսուալ ցանկությունը