Բիլ և Հիլարի Քլինթոնների դուստրը երկրորդ երեխային է սպասում

17:27 • 22.12.15

ԱՄՆ­ի նախագահի պաշտոնի թեկնածու Հիլարի Քլինթոնը և ԱՄՆ­ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը ամռանը երկրորդ անգամ տատիկ ու պապիկ են դառնալու:

 

Նրանց դուստրը՝ Չելսին, հայտնել է, որ երկրորդ երեխային է սպասում։ «Առաջիկա ամռանը Շառլոթն ավագ քույր կդառնա»,­- գրել է Չելսին Twitter­-ում:

 

Նա խոստովանել է, որ իրեն երջանիկ է զգում «այս տոնական շրջանում»: Չելսի Քլինթոնն ամուսնացած է բանկիր Մարկ Մեզվինսկիի հետ: Նրանց Շառլոթ դուստրը ծնվել է 2014 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բիլ և Հիլարի Քլինթոնների դուստրը երկրորդ երեխային է սպասում