Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն մարզիկ

11:21 • 23.12.15

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է Հայաստանի 2015 թվականի լավագույն մարզիկ- հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:



Մարզական լրագրողների  հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվեցին 2015 թվականի մրցաշրջանի 10 լավագույն մարզիկները:



Հարցմանը մասնակցել են  մարզական թեմաներով  գրող  34  լրագրողներ: Նրանք Հայաստանի թիվ մեկ  մարզիկ են ճանաչել  աշխարհի  չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ  Արթուր Ալեքսանյանին:



Նշենք, որ armsport.am-ը չի մասնակցել հարցմանը



10 լավագույններն են՝



1 .   Արթուր Ալեքսանյան՝  հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 339  միավոր


2 .   Միհրան Հարությունյան՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 267    
            

3 .  Հարություն Մերդինյան՝   սպորտային մարմնամարզություն,  265         

                  

4 . Տիգրան Մարտիրոսյան՝ ծանրամարտ, 231


5 . Արթուր Թովմասյան՝ սպորտային մարմնամարզություն, 113              

                         

6 .  Արման Երեմյան՝ թաեքվոնդո, 107



7 . Տիգրան Կիրակոսյան՝ սամբո, 106



8 . Արամ  Ավագյան՝ բռնցքամարտ,  101


9 . Անդրանիկ Կարապետյան՝  ծանրամարտ, 99


10 . Սմբատ  Մարգարյան ծանրամարտ, 95       



Լավագույն թիմ է ճանաչվել  Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը:      



Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են ևս 3 մարզիկի անուն.  Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն, 81 միավոր), Լևոն Արոնյան (շախմատ, 35 միավոր) և Հենրիկ Մխիթարյան (ֆուտբոլ, 31 միավոր):
Tags: արթուր-ալեքսանյան

Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն մարզիկ