Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը գինեգործությամբ կզբաղվեն (լուսանկարներ)
Արևմտյան շոու բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկը` հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը, պատրաստվում են հետևել Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի օրինակին ու գինեգործությամբ զբաղվել։
Ինչպես նշում է korrespondent.net-ը, զույգը մտադիր է նոր շունչ հաղորդել իրենց մասնավոր տարածքներից մեկում գտնվող խաղողի հին այգիներին` վերամշակելով դրանք: Սակայն, ի տարբերություն Փիթի ու Ջոլիի, նրանք չեն զբաղվելու գինու վաճառքով:
«Նրանք ընդամենը ցանկանում են սեփական գինին արտադրել իրենց տան տարածքում»,- հայտնել է զույգին մոտ աղբյուրը:











