Հենրիխ Մխիթարյանը՝ տարվա լավագույն ֆուտբոլիստների հարյուրյակում
Բրիտանական «The Guardian» պարբերականը հրապարակել է 2015 թվականի լավագույն ֆուտբոլիստների հարյուրյակը։ Քվեարկությանը մասնակցել է 49 երկրից 123 փորձագետ։
Դրանում տեղ է գտել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով զբաղեցրել է 77-րդ տեղը։
Առաջին տեղն է զբաղեցրել կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, երկրորդն է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «կապտանռնագույնների» բրազիլացի հարձակվող Նեյմարը։







