Հայկ Մարությանը այցելել է սահմանամերձ գյուղեր և կազմակերպել «Սիրո Գործակից» ֆիլմի անվճար ցուցադրում

15:54 • 24.12.15

Դերասան պրոդյուսեր Հայկ Մարությանը այցելել է սահմանամերձ գյուղեր և կազմակերպել «Սիրո Գործակից» ֆիլմի անվճար ցուցադրում։ Այս մասին տեղեկանում ենք Հայկի ֆեյսբուքյան էջից։

 

«Երեկ այցելեցինք սահմանամերձ երկու գյուղեր` Բաղանիս և Ոսկեպար: Այնտեղ կազմակերպել էինք «Սիրո Գործակից» մեր նոր ֆիլմի անվճար ցուցադրումը: Հուսով եմ կարողացել ենք մի փոքր բարձրացնել երեխաների և մեծերի տրամադրությունը գիշերվա գնդակոծությունից հետո: Մարդիկ մեզ շնորհակալություն էին հայտնում, բայց իրականում այդ մենք ենք ՇՆՈՐՀԱԿԱԼ իրենց: Իրենք ԻՐԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐ են, որոնք ապրում են նույն երկրում ինչ մենք, բայց պատերազմի ողջ ծանրությունը վերցրել են իրենց ուսերին: Խոնհարվում եմ»,-գրել է Հայկ Մարությանը։

 

Հայկ Մարությանը այցելել է սահմանամերձ գյուղեր և կազմակերպել «Սիրո Գործակից» ֆիլմի անվճար ցուցադրում