Կայացավ Էմիր Կուստուրիցայի և «The No Smoking Orchestra»-ի համերգը (լուսանկարներ)
Կուստուրիցայի և «The No Smoking Orchestra» ֆոլք–ռոք խմբի հայաստանյան համերգը տեղի ունեցավ երեկ՝ դեկտեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգն անցկացվում էր ՀՀ մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ: Այն կազմակերպել է «Մեցցո Փրոդաքշն»-ը:








