Քանյեն զբոսնում է փոքրիկ Նորթի հետ` դստերը ուսերին դրած
Daily Mail-ը հրապարակել է ռեփեր Քանյե Ուեսթի լուսանկարը` դստեր՝ փոքրիկ Նորթի հետ զբոսնելիս:
Ինչպես ընդգծում է պարբերականը 2-ամյա Նորթը ոչ մի նվեր չի ցանկացել Սուրբ Ծննդին և ստացել է ավելի թանկարժեք մի բան: Քանյեն այժմ ավելի շատ ժամանակ է անցկացնում սիրելի դստեր և ընտանիքի հետ:
Նրանց լուսանկարել են Peddlers Fork ռեստորանից դուրս գալիս` Նորթին` Քանյեի ուսերին նստած: Սիրող հայրիկն ամեն ինչ անում է, որ իր դստրիկն իրեն սիրված և կարևոր զգա նա եղբոր ծննդից հետո, գրում է աղբյուրը։
Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթի և Քիմ Քարդաշյանի որդին լույս աշխարհ է եկել դեկտեմբերի 5-ին: Ծնողները նրան Սեյնթ են անվանել, որ թարգմանաբար նշանակում է «սուրբ»:










