Ամանորյա վնասվածքների «վարկանիշային ցուցակը»
«Քիչ, քան ուզում էի, ավելին, քան կարողացա». այսպիսի սկզբունքով են անցնում մեր բազմաթիվ համերկրացիների տոները, որոնց համար երկար սպասված ամանորյա տոները հաճախ աղետով են ավարտվում...
Ալկոհոլային Թունավորում
Առաջին օգնություն
*Խումարն արագ անցկացնելու համար սորբենտներ ընդունեք (որքան շատ, այնքան լավ):
*Օրգանիզմում աղի և հեղուկի պակասը լրացնելու, ինչպես նաև արյան մեջ սպիրտի վերամշակման արտազատուկների խտությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է շատ հեղուկ օգտագործել: Այս նպատակի համար ամենահարմարն են թթու վարունգի, կաղամբի թթվաջուրը, տոմատի մածուկի հյութը: Մի փորձեք գարեջրով ՙխելքի գալ՚: Ավելի լավ է խումարն անցկացնել առանց ալկոհոլի:
Ինչպես խուսափել
*Չխմել քաղցած վիճակում, խմելուց հետո ուտել (հիանալի նախուտեստ է համարվում կարտոֆիլը, ինչպես նաև կենդանական և բուսական շատ ճարպ պարունակող մթերքը):
*Ճաշի ընթացքում խմել 5-6 բաժակ հյութ կամ հանքային ջուր:
*Կենացները խմել 15-20 րոպե ընդմիջումներով:
Շատ ուտել
Առաջին օգնություն
* Եթե այրոց չունեք, որևէ թթվաշ բան խմեք, ստամոքսահյութի արտադրությունը խթանելու համար:
*Դեղամիջոցներից օգնում են ֆերմենտները, անտացիդները (այրոցի դեպքում), մետեորիզմը հանգստացնող դեղամիջոցները:
Ինչպես պաշտպանվել
*Աշխատեք երկարաձգել սնունդ ընդունելու ժամանակը:
*Ստամոքսը պաշտպանեք ֆերմենտներ ընդունելով:
*Չոր գինին գերադասեք աղանդերային քաղցր գինուց:
Սննդային թունավորում
Առաջին օգնություն
*Խմել 400-500 գ սենյակային ջերմաստիճանի ջուր և փսխում առաջացնել (ցանկալի է մի քանի անգամ, մինչև ստամոքսը մաքրվի):
*Ակտիվացված ածուխի հաբեր խմել:
Ինչպես պաշտպանվել
*Թարմ մթերք օգտագործել:
*Չուտել նախորդ օրվա աղցանները:
Խցանով` աչքին
Առաջին օգնություն
*Աչքի վնասվածքի դեպքում ինքնաօգնություն չի կարելի, հարկ է սառը թրջոց դնել ու դիմել բժշկի:
Ինչպես պաշտպանվել
*Շամպայնը բացել միայն անձեռոցիկի օգնությամբ և անպայման սառը:
Այրվածք հրավառությունից
Առաջին օգնություն
*Վնասված հատվածը սառեցնել սառը ջրով կամ սառույցի կտորով մոտ 15 րոպե:
*Այրված հատվածին մանրէազերծ վիրակապ դնել, ոչ ամուր կապել:
*Ոչ մի փոշի ու քսուք չօգտագործել, վտանգավոր է սպիրտով կամ օդեկոլոնով մշակելը:
Ինչպես պաշտպանվել
*Գնել որակյալ հրավառության նյութեր և օգտագործելիս պահպանել անվտանգության կանոնները:







