«Ձյունը լցրեց մարդկանց փոխհարաբերությունների ու քաղաքային ասֆալտի փոսերը». Նազենի Հովհաննիսյան
Հեռուստահաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը իր միկրոբլոգում գրառում է կատարել կապված Վերջին օրերին տեղացած ձյան մասին:
«Ձյունը.... լցրեց մարդկանց փոխհարաբերությունների ու քաղաքային ասֆալտի «փոսերը», մաքրեց, աղմկազատեց, ըմբոստացրեց, հետո խաղաղեցրեց, փոշուց զատեց իրականը։ Եվ իրեն զոհեց՝ տարրալուծվելով ցեխերի ու մաքրող մեքենաների աղմուկի մեջ, որը սովորական էր։ Իսկ ձյունը եկել էր շատ անսովոր ու անսովոր էր այդ ձյունը։
Երկու օր Ինքն իր հետ մնացած քաղաքը կրկին թաղվեց առօրյա քաոսում ու կրկին կորցրեց Ինքն իրեն։ Ես արտասովոր ու անսովոր ձյուն եմ ուզում»,-գրել է Նազենին:








