Օհայոյի կենդանաբանական այգին համալրվել է նոր անդամով՝ բևեռային արջուկով (տեսանյութ)
Կոլամբուսի կենդանաբանական այգին նոր անդամով է համալրվել, որը չափազանց գեղեցիկ տեսք ունի, գրում է The Huffington Post-ը։
Բևեռային արջուկն ուտում է, քնում, մեծանում և երազներ տեսնում։ Ձագուկի մայրը լքել է նրան ծնվելուց հետո: Օհայոյի կենդանաբանական այգու աշխատակիցները ստիպված են հոգ տանել փոքրիկի մասին մինչ նրա մեծանալը:
Ինը շաբաթական հասակում ձագն արդեն ատամներ է հանել և փորձում է ոտքերի վրա կանգնել: Նա ողջ օրը շրջապատված է սիրով և ուշադրությամբ, և ողջ աշխարհը հետևում է, թե ինչպես է նա մեծանում։
Polar Bear Cub Hand-Reared at Ohio ZooThe Columbus Zoo and Aquarium just got a new member and it's SO FREAKING CUTE.
Posted by The Huffington Post on Thursday, January 7, 2016







