Հասարակ կոդով հնարավոր է բացել iPhone-ի գաղտնի կարգավորումները և լրացուցիչ ինֆորմացիա իմանալ

19:03 • 10.01.16

The Independnet-ը հայտնում է, որ iPhone սմարթֆոններում գաղտնի ինֆորմացիա կա, որին կարելի է ծանոթանալ հասարակ կոդի հավաքման միջոցով: Այդ կերպ հնարավոր է նաև փոփոխություններ անել մասնավոր կարգավորումներում:

Դա հնարավոր է iPhone-ի Field Mode հիմնականում թաքնված դաշտում, որը հնարավոր է «բացել»՝ հավաքելով *3001#12345#* և ապա սեղմելով զանգի կոճակը: Դրանից հետո էկրանը «մոխրագույն» է դառնում, ինչից հետո հայտնվում է լրացուցիչ ինֆորմացիան: Դրանից , մասնավորապես,  հնարավոր է տեղեկանալ, թե ինչ ուժգնություն ունի հեռախոսի կապի ազդանշանը՝ էկրանի վերևի ձախ անկյունում:

Առավելագույն ուժգնությունը մոտ -40 է, իսկ -120-ի դեպքում կապ ընդունել առհասարակ հնարավոր չէ: Այլ կոդեր ևս հնարավոր է ակտիվացնել: *#33#-ի դեպքում ցույց կտա ձեր հեռախոսի զանգի արգելման կարգավորումները: *#43# -ը ձեզ կասի արդյո՞ք միացված է, թե՞ ոչ զանգի սպասման ֆունկցիան: *#06# -ը կօգնի համարի նույնականացման հարցում. սա շատ օգտակար է, քանի որ կարելի է կիրառել հեռակառավարմամբ ու անջատել հեռախոսը, եթե ձեր հեռախոսը գողանան:

Հասարակ կոդով հնարավոր է բացել iPhone-ի գաղտնի կարգավորումները և լրացուցիչ ինֆորմացիա իմանալ