Անրի. Խելագարություն կլինի, եթե Մեսսին չստանա Ոսկե գնդակը
Sky Sports-ի վերլուծաբան և նախկին հռչակավոր ֆուտբոլիստ Թյերի Անրին կիսվել է «Ոսկե գնդակ-2015»-ի մրցանակաբաշխության սպասումներով:
«Խելագարություն կլինի, եթե Մեսսին չստանա «Ոսկե գնդակը»:
Միակ բանը, որ չեմ հասկանում, դա այն է, թե լավագույն եռյակում ինչու չկա Լուիս Սուարեսը»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում Barcastuff թվիթերյան էջը:
Հիշեցնենք, որ աշխարհի 2015 թվականի լավագույն ֆուտբոլիստի անունը հայտնի կդառնա այսօր` հունվարի 11-ին:
Մրցանակին հավակնում են Լիոնել Մեսսին, Նեյմարը և Կրիշտիանու Ռոնալդուն:







