2015ի ընթացքում հայ կինոսերներն ամենաշատը դիտել են «Ֆորսաժ 7»-ը և «Մինիոնները»
2015ին թվականին հայ կինոսերներն ամենաշատը դիտել են «Ֆորսաժ 7» կինոնկարը և «Մինիոնները» անիմացիոն ֆիլմը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Մոսկվա» կինոթատրոնից, «Ֆորսաժ 7»ը դիտել է 7304 կինոսեր, «Մինիոնները» 2D տարբերակով` 6010, իսկ 3D`5706 մարդ:
Տարվա ամենադիտված ֆիլմերից են «Մոխրագույնի հիսուն երանգները» (4614 դիտում), «8 նոր ժամադրությունները» (3557), «Մոխրոտը» (3509), «Գիշերը թանգարանում. Դամբարանի գաղտնիքը» (3125), «Վիրիժառուները. Ալթրոնի դարաշրջանը» (2156), «Քաղցած խաղեր:Մոքինգջեյ, մաս 2» (2098),
«Ինսուրգենտը» (2023), «Ֆոկուսը» (1931), «Առաքելությունն անիրագործելի է.Արտաքսվածները» (1923):
Պակաս դիտված, բայց դիտարժան կինոնկարներից են «007: Սպեկտրը» (1706 դիտում), «Լաբիրինթում վազողը:Կրակով փորձություն» 2D/3D (743/937),«Լրտեսը» (1543), «Մարսեցին» (1289), «Ա.Ն.Ք.Լ գործակալները» (1096) և այլն:
Այս ցանկում ներգրավված չեն տարբեր կինոփառատոնների, հատուկ ցուցադրությունների կամ ՀՀ-ում տարբեր երկրների դեսպանությունների կողմից կազմակերպվող միջոցառումների ընթացքում ցուցադրված ֆիլմերը:







