ՀնԷաբանները հայտնաբերել են 120 մլն տարի առաջ ապրած վիթխարի կոկորդիլոսի մնացորդներ

16:31 • 12.01.16

Թունիսի անապատի նստվածքային շերտերում հնԷաբանները հայտնաբերել են մոլորակի օվկիանոսներում երբեւԷ գոյություն ունեցած խոշորագույն կոկորդիլոսի քարացած մնացորդները:

 

Ինչպես վերջին համարում հայտնել Է Cretaceous Research հանդեսը, ավելի քան 120
միլիոն տարի առաջ ապրած եւ Machimosaurus rex անվանված հրեշի երկարությունը հասել Է 10 մետրի, եւ նա կշռել Է, ենթադրաբար, շուրջ երեք տոննա:


ՀնԷաբաններն այս գնահատումներն ստացել են՝ հնադարյան սողունի մեկուկեսմետրանոց գանգը համեմատելով կոկորդիլոսազգիների (Crocodylidae) ընտանիքի այլ տեսակների մնացորդների հետ: «ՀնԷաբանների կողմից չափազանց հետաքրքրական հայտնագործություն Է կատարվել դեռեւս թույլ 
հետազոտված շրջանում»,­ նշել Է Էդինբուրգի համալսարանի փորձագետ Սթիվեն Բրասեթը: Նրա կարծիքով՝ այդ Էակը հսկա կրիաներ Էր որսում ափամերձ ջրերում, հաղորդել Է ՏԱՍՍ­ը:

ՀնԷաբանները հայտնաբերել են 120 մլն տարի առաջ ապրած վիթխարի կոկորդիլոսի մնացորդներ