Մեսսիից կվերցնեի ձախ ոտքը. Կրիշտիանու Ռոնալդու
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին հարցրել են, թե ինչ կուզենար վերցնել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսից:
«Մեսսիի ձախ ոտքը: Այն մի քիչ ուժեղ է, քան իմը»,- ծիծաղելով պատասխանել է պորտուգալացի ֆուտբոլիստը:
Ռոնալդուն նաեւ պատասխանել է այս անգամ «Ոսկե գնդակ» ստանալու իր շանսերի մասին հարցին.
«Լեոյի հաղթելու շանսերը ավելի բարձր են: Մեսսիի կամ Նեյմարի հաղթանակը ինձ համար անակնկալ չի լինի: Սակայն ես այստեղ եմ, քանի որ իմ օգտին քվեարկել են»:







