Գերմանական ռադիոն Արցախի վերաբերյալ ռեպորտաժ է պատրաստել

16:06 • 13.01.16

Գերմանիայի Deutschlandfunk ազգային ռադիոն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ կապված ընդարձակ ռադիոռեպորտաժ է պատրաստել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԼՂՀ մասին ռադիոռեպորտաժը տեղադրված է Deutschlandfunk-ի պաշտոնական կայքում:

 

15 րոպե տևողությամբ ռեպորտաժը Արցախում պատրաստել է ռադիոընկերության աշխատակից Զվեն Թյոնիգեսը: Պատմվում է Արցախի պատմական, աշխարհագրական և զբոսաշրջային ներուժի, հայերենի, ինչպես նաև արցախյան բարբառի մասին` Արցախը համարելով զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող «կովկասյան Շվեյցարիա»:

 
Գերմանական ռադիոն Արցախի վերաբերյալ ռեպորտաժ է պատրաստել