Մայրացած կանայք, որոնք ընդունում ու սիրում են իրենց «ոչ կատարյալ» մարմինները (լուսանկարներ)
Հղիանալն ու երեխա լույս աշխարհ բերելը յուրաքանչյուր կնոջ համար աստվածային պարգև է, երջանկության գագաթնակետ, որը, սակայն, իր հետևից բերում է նաև մի շարք խնդիրներ։ Դրանցից, թերևս, ամենատարածվածներից մեկը կառուցվածքի կտրուկ փոփոխությունն է։
Շատ կանայք կհամաձայնեն, որ «ատում» են իրենց հետծննդաբերական մարմինն ու երազում են այն հնարավորինս շուտ կարգի բերելու մասին։ Սակայն պետք է հիշել, որ արտաքին գեղեցկությունն ուղղակիորեն փոխկապակցված է ներքին հոգեվիճակի հետ։ Ուստի՝ ցանկացած իրավիճակում պետք է ներդաշնակ ապրել սեփական մարմնի հետ, սիրել ու գնահատել այն` անկախ ավելորդ կիլոգրամների քանակից։ Միայն ունեցածը սիրելու ու գնահատելու դեպքում կարելի է շարժվել առաջ ու կատարելագործել սեփական մարմինը:
AdMe.Ru կայքը ներկայացնում է լուսանկարչուհի Նիլի Կեր Ֆոքսի ինքնատիպ ֆոտոնախագիծը, որին մասնակցել է 16 կին: Այս կանայք իրենց օրինակով փորձել են ապացուցել, որ հետծննդաբերական «ոչ կատարյալ» մարմինը պետք է սիրել ու երջանիկ լինել.






















