Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը, սպասվում են տեղումներ. Գագիկ Սուրենյան (լուսանկար)

11:10 • 14.01.16

Հանրապետության տարածքին այս պաhին Սև ծովի շրջաններից մոտենում է հերթական ցիկլոնը. այս մասին Tert.am-ին հաղորդեց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Նրա ազդեցությունը մեր երկրում կզգացվի կեսօրից հետո, տեղումները կսկսվեն Շիրակից: Ուշ երեկոյան և առաջիկա գիշերը երկրի ողջ տարածքում կլինեն առատ տեղումներ, լեռնային գոտիներում ձյան, նախալեռներում թաց ձյան, հովտային գոտիներում անձրևի և ձնախառն անձրևի տեսքով: Վաղը առավոտյան տեղումները կդադարեն և կպահպանվեն միայն Վայոց ձորում և Սյունիքում: Երևանում տեղումները կսկսվեն ուշ երեկոյան, սկզբում անձրևի տեսքով, իսկ գիշերը անձրևը կվերափոխվի թաց ձյան, վաղը առավոտյան ժամերից մայրաքաղաքում նույնպես կլինի տեղումների դադար»,-ասաց նա:



Ցիկլոնի ամպամածության գոտին արբանյակային լուսանկարի վրա

Օդի ջերմաստիճանը 5-7 աստիճանով կնվազի հունվարի 16-ի գիշերը, Երևանում այդ օրը գիշերը կլինի -5....-7 աստիճան ցուրտ, ցերեկ  +3...+5 աստիճան տաքությունը: Հունվարի 17-ից կրկին օդային հոսանքները կդառնան հարավային և հանրապետություն կներթափանցեն տաք օդային զանգվածներ, ինչի արդյունքում հունվարի 17-19-ին եղանակը կրկին կտաքանա մոտ 6-8 աստիճանով:

 
Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը, սպասվում են տեղումներ. Գագիկ Սուրենյան (լուսանկար)