Համացանցի հիթը. Ադելը զարմացրել է ռեփ կատարմամբ (տեսանյութ)
Բրիտանուհի երգչուհի Ադելը Ջեյմս Քորդենի հեղինակավոր շոուի շրջանակներում կատարել է Նիկի Մինաժի` անպարկեշտ բառապաշարով ռեփ-ստեղծագործությունը:
Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը` տեսանյութը համացանցում հայտնվելուց ժամեր անց արդեն 1.5 մլն դիտում է ունեցել:
Ադելը մասնակցել է Carpool Karaoke կոչվող շոուին, որի ժամանակ հաղորդավար Ջեյմս Քորդենի հետ միասին մեքենայով երթևեկելով` կատարել է նախ իր երգերից հատվածներ, ապա նաև այլ կատարողների երգերից:
Ինչպես նշվում է` հաղորդման ամենավառ պահն այն էր, երբ Ադելը սկսեց կատարել Նիկի Մինաժի Monster ստեղծագործությունը:







