Չարլի Շինը մարտահրավեր է նետել ՁԻԱՀ-ին

18:45 • 18.01.16

Վերջերս,  հեռուստատեսային շոուներից մեկի ժամանակ, դերասան Չարլի Շինը հայտարարեց, որ ամբողջությամբ դադարել է օգտագործել այն դեղամիջոցները, որոնք նրան նշանակվել էին մի քանի տարի առաջ` իր մոտ ՁԻԱՀ-ի հայտնաբերումից հետո: Դերասանը խոստովանել է, որ հասկանում է, թե որքանով վտանգավոր է իր այդ քայլը, սակայն ավելացրել է նաև, որ դա իրեն այդքան էլ չի անհանգստացնում, քանի որ նա իր կյանքի ընթացքում  բազմիցս դա արել է:



Դերասանի այդ հայտարարությունը շատերին է զարմացրել, քանի  որ  հենց շնորհիվ նշանակված այդ դեղամիջոցների 50-ամյա դերասանը կարողացել է   իր առողջության վերաբերյալ զգալի առաջընթաց գրանցել: Իսկ այժմ, երբ դերասանն ինքնակամ խախտել է բժշկի նշանակած բուժումն ու դադարել է ընդունել դեղամիջոցները, նրա առողջական վիճակը կրկին վատացել է:



Պարզվում է, դերասանը որոշել է իր վրա փորձարկում իրականացնել և հասկանալ, արդյոք կարող է նա հաղթահարել իր ներկայիս վիճակն` առանց դեղամիջոցների օգտագործման: Դերասանը նշել է, որ դա իր անձնական որոշումն է, և ավելացրել, որ ոչ մեկին խորհուրդ չի տալիս հետևել իր քայլին:



Նույն հեռուստատեսային շոուի ընթացքում, մեքսիկացի մի բժիշկ հայտարարել է, որ հայտնաբերել է ՁԻԱՀ-ի բուժման նոր հրաշք միջոց, և որ հատուկ այն փորձարկելու համար իր մեջ ներարկել է Չարլի Շինի վարակված այրունը: Բժիշկը հայտարարել է, որ  100% վստահ է, որ իր հայտանաբերած դեղամիջոցը  կօգնի իրեն բուժվել, հակառակ դեպքում նա այդ քայլը չէր կատարի: Նա բացատրել է, որ եթե իր առաջարկած մեթոդը գործի, ապա նա հույս ունի, որ կկարողանա համոզել նաև Շինին փորձել այն:



Սակայն ինչպես պարզվել է, Շինը առանց ապացույցների էլ հակված է եղել ընդունել մեքսիկացու առաջարկությունը: Այս ամենի հետ մեկտեղ, դերասանը հայտարարել է, որ դեռևս  չի պատրաստվում վերականգնել նախկինում իրեն նշանակված բուժումը:

Տեղեկանալով այդ մասին, դերասանի բուժող բժիշկը հայտարարել է, որ այս ամենը կարող է նրա համար վատ ավարտ ունենալ:

Աղբյուրը՝ gogetnews.info

Չարլի Շինը մարտահրավեր է նետել ՁԻԱՀ-ին