«Եթե ցանկանում եք պահպանել Ձեր հարաբերությունները՝ լռեք». Եվա Ռիվաս
Երկարատև դադարից հետո երգչուհի Եվա Ռիվասը նոր լուսանկար և գրառում է հրապարակել Instagram-ի իր էջում։
«Արդեն վաղուց ես ինձ ցույց չեմ տվել: Եթե անկեղծ, ամեն ինչ փոխվել է իմ ներսում։ Չգիտեմ, թե ինչու եմ ամեն ինչ թաքցնում: Բայց կարծում եմ՝ մեկը մյուսի հետ կապ չունի: Իմ հոգեվիճակը նույնպես փոխվել է: Ես չեմ ցանկանում ցույց տալ, թե ինչ եմ անում, որտեղ եմ և ում հետ: Միգուցե դա լավ է… Վերջապես ես հասկացա, որ պետք չէ, չի կարելի... Ոչ ոքի... Ոչ մի բանի մասին... Պատմել... Եվ հանկարծ, ամեն ինչ լավ է… հանգիստ, քաղցր: Եթե ցանկանում եք պահպանել Ձեր հարաբերությունները՝ լռեք»,-այսպես է վերնագրել լուսանկարը երգչուհին:







