Penthouse էրոտիկ հանդեսը այլևս չի տպագրվի թղթային տարբերակով
Penthouse տղամարդկանց հանդեսի հրատարակիչը կհրաժարվի դրա տպագիր տարբերակից՝ ժամանակակից աշխարհում մեդիակոնտենտի նախընտրելի սպառման եղանակներից ելնելով, հայտնում է «Լենտա»-ն:
Հայտնի ամսագիրը այսուհետ կլինի միայն առցանց տարբերակով: Առայժմ անհայտ է, սակայն, երբ լույս կտեսնի հանդեսի վերջին թղթից հրատարակությունը:
Ամսագրի FriendFinder Networks հրատարակչությունը միաժամանակ հայտարարել է, որ ամսագրի բովանդակությունը չի փոխվի:
Penthouse ամսագիրը հիմնվել է 1965-ին Մեծ Բրիտանիայում «սեքսուալ հեղափոխության» թեժ շրջանում՝ որպես ամսագիր «սեքսի, քաղաքականության ու բողոքի մասին»:








