Աշխատասեր եղեք, բայց աշխատանքն ամենից վեր մի դասեք. 10 օգտակար խորհուրդ «կյանք տեսած» մարդկանցից

15:06 • 20.01.16

Սովորաբար երիտասարդները չեն սիրում ականջ դնել մեծերի խորհուրդներին` համարելով, որ դրանք անտեղի են ու հնացած։ Սակայն տարիների հետ «նախկին երիտասարդներն» իրենք են դառնում  մեծ ու սկսում գիտակցել ժամանակին տրված, բայց, ավաղ, անտեսված խորհուրդների իրական արժեքը։

 

Միայն հասուն տարիքում է մարդ գիտակցում, որ կյանքում «ճիշտն» ու «սխալը» տարբերելու կարողությունը ձևավորվում է հարուստ կենսափորձի հիման վրա: Ուստի` պետք է միշտ ականջ դնել մեծերի խելամիտ խորհուրդներին ու շարժվել ճիշտ ուղղությամբ:

 

AdMe.Ru կայքը ներկայացնում է 10 օգտակար խորհուրդ` 60-ից բարձր մարդկանցից, որոնց շրջանում այս թեմայով հարցում է անցկացվել.

 

1. Տարիներն այնքան արագ են թռչում: Երիտասարդ տարիքում ընտանիք մի՛ կազմեք, փոխարենն ապրեք լիարժեք կյանքով, ճամփորդեք, ճանաչեք աշխարհը: Քանի դեռ երեխաներ ու ընտանեկան պարտավորություններ չունեք, շրջեք աշխարհով մեկ ու նոր երևույթների ականատես դարձեք։

 

2. Ընկերը նա է, ով օգնության կգա նույնիսկ ամենաանհարմար պահին: Մնացած բոլորն ուղղակի ծանոթներ են:

 

3. Ամեն ինչին շատ լուրջ մի՛ վերաբերվեք: Նույնիսկ այն պահերին, երբ ամեն ինչ «դժոխային» է թվում, փորձեք լավատես մնալ ու լուսավոր մի կետ գտնել:

 

4. Դուք չեք էլ նկատի, թե ինչպես ձեր երեխաները կմեծանան: Ուստի` աշխատեք հնարավորինս շատ ժամանակ անցկացնել նրանց հետ։

 

5. Այս աշխարհում դեռ ոչ ոք մահանալուց չի ափսոսել քիչ աշխատելու համար: Աշխատասեր եղեք, բայց աշխատանքն ամեն ինչից վեր մի դասեք: Մի՛ մոռացեք ընտանիքի, ընկերների ու հենց ձեր մասին:

 

6. Ոչ ոք չգիտի, թե ինքն ինչքան է ապրելու: Ուստի` դեռ երիտասարդ տարիքից հոգացեք առողջության մասին։

 

7. Եթե հոգնել եք կյանքից, մի պահ կանգ առեք, մտածեք ներկա պահի մասին, հաճույք ստացեք այն ամենից, ինչն իրականում կարևոր է ձեզ համար: Խորը շունչ քաշեք, թուլացեք և հիշեք, որ այս կյանքում ամեն ինչ հարաբերական է:

 

8. Դուք ընդամենը մի կյանք ունեք: Այնպես ապրեք, որ մի գեղեցիկ օր չգաք այն գիտակցման, որ արդեն 60 տարեկան եք, բայց չեք իրագործել ձեր երազանքները:

 

9.  Մի՛ կառչեք իրերից ու նյութականից: Գնահատե՛ք ժամանակն ու իրադարձությունները:

 

10. Խանդը կործանում է հարաբերությունները: Սովորեք վստահել ձեր կեսին:

 

Աշխատասեր եղեք, բայց աշխատանքն ամենից վեր մի դասեք. 10 օգտակար խորհուրդ «կյանք տեսած» մարդկանցից