Հայտնի է՝ ով է իրականում մարմնավորել Դի Կապրիոյին բզկտած սարսափելի արջին (լուսանկար)

11:02 • 21.01.16

The Independent-ը մանրամասներ է ներկայացրել «Փրկվածը» ֆիլմում Լեոնարդո Դի Կապրիոյի հերոսին բզկտած սարսափելի գազանի մասին:

Պարզվում է՝ արջին մարմնավորել է կասկադյոր Գլեն Էնիսը: Արժանահավատ երևալու համար նա արջերի հարձակումների մասին հարյուրավոր տեսագրություններ է նայել: Իսկ սարսափելին կյանքի կոչելու համար նա պարզապես հանդես է եկել հատուկ կապույտ համազգեստով, որը մասնագետները կադրում արջի են վերածել:

Իր և Դի Կապրիոյի որսորդ հերոսի հայտնի մենամարտը ֆիլմում կասկադյորը նմանեցրել է «մկան հետ կատվի խաղալուն»:

Կասկադյորը չի խուսափել արջի կողմից Դի Կապրիոյի բռնաբարվելու մասին լուրերին, որի մասին մամուլը գրել էր ֆիլմի դուրս գալուց առաջ: Նա ասել է, որ ճիշտ է՝ ինքը շատ է «թավալ եկել» Լեոնարդոյի հետ, բայց «ամեն բան փոխհամաձայնեցված է եղել»:

Հայտնի է՝ ով է իրականում մարմնավորել Դի Կապրիոյին բզկտած սարսափելի արջին (լուսանկար)