Ժամադրություն իր հետ. ամենասեքսուալ բժիշկը բարեգործական աճուրդ է կազմակերպում
ԱՄՆ Նյու Ջերսի քաղաքի բնակիչ Միխայիլ Վարշավսկին, ով People ամսագրի կողմից ճանաչվել է մոլորակի ամենասեքսուալ բժիշկ, բարեգործական աճուրդի է կմասնակցում, որի մրցանակը ժամադրությունն է լինելու:
Ինչպես հաղորդում է The Huffington Post-ը` նախագծի իրականացման գործընկերն է Coffee Meets Bagel ամերիկյան պորտալը:
Աճուրդից ստացված միջոցները կուղղվեն The Limitless Tomorrow բարեգործական հիմնադրամին, որն օգնում է ուսանողներին և դպրոցականներին: Միջոցառման նախաձեռնության հեղինակը հենց բժիշկ Վարշավսկին է:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է նվիրատվություն կատարել վերոնշյալ պորտալում: Նյութի հրապարակման պահին արդեն 40 000 դոլարից ավելի նվիրատվություն էր կատարվել:







