Ամերիկացի փոքրիկը պատմել է, որ անծանոթը խոսում է իր հետ. ծնողները ահազանգել են տարածված նոր հանցագործության մասին

11:08 • 22.01.16

The San Francisco Globe-ն ահազանգում է կիբեռհանցագործության նոր միտումի մասին՝ ամերիկյան զույգի օրինակով:

 

ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում Ջեյ և Սարա անունուններով զույգը տեսահսկման համակարգ է տեղադրել երեխայի ննջարանում: Դրանից հետո 3-ամյա երեխան ծնողներին պարբերաբար հայտնել է, որ գիշերն ինչ-որ մեկը խոսում է իր հետ:

 

Երեխայի պատմածներից շփոթված ծնողները իսկական սարսափ են ապրել, երբ մի օր մայրը մտել է սենյակ և լսել, թե ինչպես է անծանոթ մեկի ձայնն ասում. «Արթնացիր, պուճուր, հայրիկը քեզ է ման գալիս»: Միջադեպից հետո պարզվել է, որ լրիվ անծանոթ մարդը որպես հաքեր մուտք է գործում տեսահսկման համակարգ և «շփվում» նրանց երեխայի հետ: Զույգը պարզել է նաև, որ անծանոթը հետևել է իրենց քայլերին:


Երբ սարսափահար զույգը դիմել է տեսահսկման համակարգի ընկերությանը, պարզվել է, որ դա այժմ աշխարհում ավելի ու ավելի հաճախակի դարձող հանցագործություն է:
 

Ամերիկացի փոքրիկը պատմել է, որ անծանոթը խոսում է իր հետ. ծնողները ահազանգել են տարածված նոր հանցագործության մասին