Չինաստանում պուդելն առջևի թաթից զրկվելուց հետո սովորել է քայլել հետևի թաթերի վրա

11:06 • 22.01.16

Չինաստանի Սիչուան նահանգում վթարից հետո առջի թաթը կորցրած պուդելը տեղի  բնակիչների սիրելին է դարձել:


Ինչպես գրում է Oddity central-ը` Բարբի անունով շունը  լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել իր նոր ունակությունների շնորհիվ: Կենդանին սովորել է քայլել իր հետևի թաթերի վրա, երբ վիրավոր թաթը անդամահատության են ենթարկել:


Ինչպես պատմել է շան տերը` կենդանին ավտովթարի է ենթարկվել 2011-ին, որից հետո կենդանու առջի թաթը հեռացվել է, որպեսզի շունը կարողանա ապրել:  Վիրահատության համար տերը  5000 յուան ($760) է  վճարել:


Վիրահատությունից 6 ամիս անց շնիկը նորից սկսել է քայլել և արդեն վարպետացել է երկու թաթի վրա քայլելու գործում:

Չինաստանում պուդելն առջևի թաթից զրկվելուց հետո սովորել է քայլել հետևի թաթերի վրա