Նա երազել է դառնալ բալետի պարուհի ու վատ է սովորել դպրոցում. 10 ուշագրավ փաստ արքայադուստր Դիանայի մասին (լուսանկարներ)

11:16 • 22.01.16

Քաղաքակիրթ աշխարհում դժվար թե գտնվեն մարդիկ, որոնք չեն լսել արքայադուստր Դիանայի մասին։ Նա բրիտանական թագավորական ընտանիքի ամենապարզ ու հմայիչ ներկայացուցիչն էր, ում անկեղծ սիրում ու համակրում էին միլիոնավոր շարքային քաղաքացիներ։ Իսկ նրա ողբերգական մահը նպաստեց, որ մարդիկ է՛լ ավելի սիրեն ու գնահատեն Դիանային:

 

Նույնիսկ մահից հետո նրա կերպարը շարունակում է օրինակելի մնալ, իսկ նրա անձնական կյանքի «մութ անկյունները» դեռևս հետաքրքրություն են ներկայացնում հազարավոր մարդկանց համար: Ստորև fishki.net կայքն առաջարկում է ծանոթանալ 10 ուշագրավ փաստի` հանգուցյալ արքայադստեր վերաբերյալ.

 

1. Ի սկզբանե արքայազն Չարլզի հետ հանդիպում էր Դիանայի քույրը` Սառա Սփենսերը,  սակայն թագաժառանգը որոշ ժամանակ անց հիասթափվել է նրանից ու նկատել իր ապագա կնոջը։

10. Поначалу с принцем Чарльзом встречалась её сестра королевская семья, принцесса диана, светская жизнь, факты

2. Արքայադուստր Դիանան հարվածային է եղել դպրոցում և հաճախ ցածր գնահատականներ է ստացել, սակայն դա նրան չի խանգարել ամուսնանալ բրիտանական գահի ժառանգի հետ:

9. Диана никогда не была отличницей в школе королевская семья, принцесса диана, светская жизнь, факты

 

3. Նրա կյանքի մեծագույն երազանքը բալետի պրոֆեսիոնալ պարուհի դառնալն էր: Սակայն նրա արտաքին տվյալները չէին համապատասխանում այդ մասնագիտությանը։

8. Она хотела стать балериной королевская семья, принцесса диана, светская жизнь, факты

4. Իր նշանադրության մատանին, որը համարվում է աշխարհում ամենաճանաչվածներից մեկը, Դիանան ընտրել է սովորական կատալոգից` հրաժարվելով  հատուկ իր համար մատանի ստեղծելու առաջարկից: Այժմ այդ մատանին կրում է  նրա հարսը` դքսուհի Քեյթ Միդլթոնը:

7. Она заказала обручальное кольцо по каталогу королевская семья, принцесса диана, светская жизнь, факты

5. Նրա հարսանեկան քողը բրիտանական թագավորական ընտանիքի պատմության մեջ ամենաերկարն էր` 7.6 մ: Ինչ վերաբերում է զգեստին, ապա այն կարելու համար պահանջվել է 5 ամիս: Զգեստը զարդարված է ժանյակներով ու 10.000 հատընտիր մարգարիտներով:

6. У свадебного платья Дианы был самый длинный шлейф в истории королевской семьи королевская семья, принцесса диана, светская жизнь, факты

6. Դիանան իր 2 որդիներին` Ուիլյամին ու Հարիին, չի դաստիարակել ավանդական թագավորական կարգի համաձայն: Նա ջանք չէր խնայում, որպեսզի իր որդիները մեծանան «նորմալ», այցելեն «Դիսնեյլենդ», «ՄքԴոնալդս»։ Բացի այդ, Դիանան որդիներին իր հետ տանում էր անօթևանների կացարաններ, ՄԻԱՎ վարակակիրների կլինիկաներ ու նմանատիպ այլ վայրեր, որպեսզի տղաների մեջ ձևավորվեր կարեկցանքի զգացողությունը։

5. Диана не воспитывала своих детей в традиционной королевской манере королевская семья, принцесса диана, светская жизнь, факты

 

7. Նա աճուրդի է հանել իր զգեստներից 79 նմուշ, իսկ ստացված 5.6 մլն դոլարը տրամադրել է կրծքագեղձի քաղցկեղի ու ՄԻԱՎ վարակակիրների բուժման հիմնադրամին:

4. Она выставила на аукцион 79 своих платьев королевская семья, принцесса диана, светская жизнь, факты

8. Ըստ թագավորական կարգի` Դիանային պետք է հուղարկավորեին արքայական ընտանիքի մյուս անդամների կողքին: Սակայն վերջին պահին նրա եղբայր Էրլը որոշել է Դիանային թաղել Սփենսերների տոհմական կալվածքում:

3. Она похоронена на острове королевская семья, принцесса диана, светская жизнь, факты

 

9. Դիանան փոխել է իր ամուսնական երդման բառերը` երդման տեքստից հանելով «ամուսնու կամքին համաձայն» հատվածը: Փոխարենը նա խոստացել է սիրել, աջակցել, հարգել ու խնամել ամուսնուն: Ի դեպ, տարիներ անց, նույն բանն արել է նրա հարսը` Քեյթ Միդլթոնը:

2. Диана изменила слова своей свадебной клятвы королевская семья, принцесса диана, светская жизнь, факты

 

10. Ամուսնությունից հետո Դիանայի մոտ ի հայտ են եկել  բազմաթիվ անձնական խնդիրներ: Մասնավարպես՝ նա տառապել է նյարդային հողի վրա առաջացած շատակերությունից, ինչը պայմանավորված էր նրա լարված կենսաձևով: Բացի այդ, նրա մոտ ախտորոշվել է ընկճախտ: Այնուհանդերձ՝ նրան հաջողվել է մի կողմ թողնել անձնական խնդիրներն ու օգնել կարիքավորներին: Հենց դրա շնորհիվ էլ նա վերածվել է բոլորի կողմից սիրված Լեդի Դիի։

1. У Дианы были депрессия и булимия королевская семья, принцесса диана, светская жизнь, факты

Նա երազել է դառնալ բալետի պարուհի ու վատ է սովորել դպրոցում. 10 ուշագրավ փաստ արքայադուստր Դիանայի մասին (լուսանկարներ)