«Որոշեցի լուսանկարել դեմքս ու ցույց տալ, որ ոչ մի վիրահատություն չի կատարվել». Եվա Ռիվաս

13:41 • 25.01.16

Երգչուհի Եվա Ռիվասը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել ու գրել.

 

«Շատերն ինձ գրում են, որ նոր լուսանկարներ չեմ հրապարակում: Նրանք կարծում են, որ նոր պլաստիկ վիրահատության եմ դիմել և այժմ վերականգնվում եմ:

 

Այդ ամենն ինձ այնքան է ձանձրացրել, որ որոշեցի լուսանկարել դեմքս ու ցույց տալ, որ ոչ մի վիրահատություն չի կատարվել: Ուղղակի որոշ ժամանակ չեմ ցանկանում լուսանկարներ հրապարակել ու պատմել անձնական կյանքիս մասին՝ որտեղ եմ, ինչով եմ զբաղված և այլն:

 

Այո, իմ արտաքինում կլինեն փոփոխություններ, բայց ես դրանք կցուցադրեմ ավելի ուշ: Դրանք ոչ մի կերպ կապված չեն պլաստիկ վիրահատության հետ»,-գրել է երգչուհին։

 

«Որոշեցի լուսանկարել դեմքս ու ցույց տալ, որ ոչ մի վիրահատություն չի կատարվել». Եվա Ռիվաս