«Ընկերներ» սերիալի դերասանները «վերամիավորվել» են 12 տարվա դադարից հետո (լուսանկար)
Ամերիկյան արտադրության ամենահայտնի սերիալներից մեկի` «Ընկերների» դերասանական կազմը հանդես է եկել երկար սպասված վերամիավորմամբ, որի մասին փափագում էին շատերը: Նրանք վերամիավորվել են ռեժիսոր Ջեյմս Բերոուզին նվիրված հաղորդման նկարահանման շրջանակում։
Ինչպես նշում է elle.ru-ն, հատուկ թողարկման նկարահանումներին ներկա են եղել դերասաններ Ջենիֆեր Էնիսթոնը, Քորթնի Քոկսը, Լիզա Քուդրոուն, Դևիդ Շվիմերն ու Մեթ Լեբլանը։ Ցավոք, այս վերամիավորումը լիարժեք չի կարելի անվանել, քանի որ բացակայել է Մեթյու Փերին, ով հրաժարվել է մասնակցել նկարահանումներին` Լոնդոնում գտնվելու պատճառով:
Համերաշխ ընկերների վերամիավորման «պատմական» լուսանկարը տեղադրվել է Instagram-ում.








