Երգչուհի Լիլուն ամուսնացել է. լուսանկար

10:48 • 26.01.16

Հայտնի երգչուհի Լիլուն Instagram-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը.«Իմ հավատարիմ երկրպագուներ, իմ աշխատանքը սիրող ու գնահատող մարդիկ... գիտեք՝ինչքան կարևոր է ինձ համար Ձեր սերն ու գնահատականը առանց որի ես պարզապես չէի լինի։

 

Բայց որքան էլ մենք նվիրվենք մեր աշխատանքին՝ գալիս է ի վերջո այն պահը, երբ ընտանիք կազմելը դառնում է առաջնային կարևորություն։

 

Ես երջանիկ եմ, ու վերջապես կարող եմ ասել՝ «Հանդիպել է սիրտս, հանդիպել է, նա իր կեսին գտել է...»։ Բոլոր միայնակ սրտերին մաղթում եմ զգալ ամուսնական երջանկությունը։ Սիրեք և երջանիկ եղեք»,-եզրափակել է երգչուհին։

 

 

Գրառման տակ երկրպագուները շնորհավորել են երգչուհուն։

Երգչուհի Լիլուն ամուսնացել է. լուսանկար