Ի՞նչ հագնել. Ցուկերբերգը խնդրել է օգնել իրեն հագուստի ընտրության հարցում
Facebook սոցկայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը խնդրել է օգտատերերին օգնել արձակուրդից հետո առաջին աշխատանքային օրվա հագուստն ընտրելու հարցում։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում, փոխանցում է Газета-ն:
«Երեխայի խնամքի համար արձակուրդից հետո աշխատանքի վերադառնալու առաջին օրը... Ի՞նչ հագնել»,- գրել է Ցուկերբերգը:
Հետաքրքրական է, որ իրականում բոլոր վերնաշապիկները պահարանում նույնն են եղել, ինչի պատճառով էլ շատ օգտատերեր կատակել են ընտրության «բարդության» վերաբերյալ: Շատերն էլ շնորհավորել են Ցուկերբերգին աշխատանքի վերադառնալու կապակցությամբ։








