3 մլրդ դոլար. Moody's-ը հաշվել է՝ որքան վնաս է պատճառել ԱՄՆ-ին պատուհասած «Ջոնաս» ձնամրրիկը
Հեղինակավոր Moody's վարկանշային գործակալության վերլուծաբանների հաշվարկների համաձայն՝ վերջին օրերին Միացյալ Նահանգների որոշ հատվածներին պատուհասած «Ջոնաս» ձնամրրիկն այդ երկրի տնտեսությանը պատճառել է մոտ 3 մլրդ դոլարի վնաս:
Ինչպես նշում է lenta.ru-ն, ֆինանսական կորուստի հիմնական մասը բաժին է հասել գնորդների ու այցելուների բացակայության պատճառով խանութներից, ռեստորաններից ու նմանատիպ այլ վայրերից չստացված եկամտին:
Միևնույն ժամանակ, Moody's-ի մասնագետները նշել են, որ ձնաբքի պատճառած վնասները կարելի է համեմատաբար փոքր համարել: Օրինակ` 2012թ. ԱՄՆ-ի արևելյան ափը գրոհած «Սենդի» փոթորիկը պատճառել էր 26 մլրդ դոլարի վնաս:







