Ուեյն Ռունին հրապարակել է նորածին որդու առաջին լուսանկարը
Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին հպարտորեն հրապարակել է նորածին որդու առաջին լուսանկարը` լույս աշխարհ գալուց ժամեր անց:
Ինչպես գրում է Daily Mail-ը` Ռունին որդուն Քիթ է անվանել, ինչը քննադատությունների ալիք է բարձրացրել, քանի որ ֆուտբոլիստի երեք երեխաների անուներն են միևնույն տառով են սկսում:
30-ամյա ֆուտբոլիստն ու նրա կինը` Քոլինը, որդու` Քիթ Ջոզեֆ Ռունիի լույս աշխարհ գալու մասին հայտնել են կիրակի:










