Ֆաինա Ռանևսկայայի իմաստուն խոսքերը

11:48 • 27.01.16

Խորհրդային ժամանակահատվածի ամենախելացի ու սրամիտ դերասանուհիներից է անզուգական Ֆաինա Ռանևսկայան, ում խորիմաստ ու հումորով լի արտահայտությունները ժամանակին լռեցրել են բազմաթիվ զրուցակիցների:

 


Ֆաինա Ռանևսկայայի անունը ասոցացվում է հեգնական ծաղրի և կծու կատակների հետ: Նրա աֆորիզմները ծանոթ են շատերին, իսկ այդ դիպուկ խոսքերի ետևում կանգնած է տաղանդավոր  մի դերասանուհի և արտասովոր ճակատագրի տեր, իմաստուն մի կին...

 

 

1. Նույնիսկ սիրամարգի ամենագեղեցիկ պոչի տակ թաքնված է ամենասովորական «հավի քամակ». այնպես որ քի'չ երևակայեք, պարոնա'յք:

 

2. Շրջապատի կարծիքի վրա դրված «կեղտը» ապահովում է հանգիստ ու երջանիկ կյանք:

 

3. Ես նման եմ գնացքի կայարանում մնացած հին արմավենուն. ոչ ոքի պետք չեմ, բայց և ափսոսում են դեն նետել:

 

4. Ճանաչում ստանալու համար պետք է, նույնիսկ անհրաժեշտ է, մեռնել:

 

5. Ես չեմ ընդունում «խաղալ» բառը. խաղալ կարելի է խաղաքարտերով, շաշկիով, իսկ բեմի վրա պետք է ապրել:

 

6. Այս աշխարհում ամեն հաճելի բան կա'մ վնասակար է, կա'մ հակաբարոյական, կա'մ  գիրացնող:

 

7. Կանայք, անշուշտ, ավելի խելացի են: Դուք երբևէ լսել ե՞ք մի կնոջ մասին, ով խելքը կորցրել է տղամարդու գեղեցիկ ոտքերից:

 

8. Չորորրդ անգամ եմ նայում այս ֆիլմն ու պետք է ասեմ, որ այսօր դերասանները շատ լավ էին խաղում:

 

9. Ավելի լավ է հայհոյող, բայց լավ մարդ լինես, քան սուսիկ-փուսիկ, դաստիարակված տականք:

 

10. Իմ կարծիքով, առավել հավատարիմ են ոչ թե շիկահերները կամ  թխահերները, այլ ճերմակած կանայք:

 

Ֆաինա Ռանևսկայայի իմաստուն խոսքերը