Սուպերմոդել Թայրա Բենքսը փոխնակ մոր միջոցով երեխա է ունեցել
Ամերիկացի հայտնի սուպերմոդել Թայրա Բենքսն ու լուսանկարիչ Էրիկ Ասլան փոխնակ մոր միջոցով ծնող են դարձել։ Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, նորածին տղային անվանակոչել են Յորք Բենքս Ասլա:
«Երբ ես նայում եմ որդուս հրաշալի աչքերին, մտածում եմ բոլոր նրանց մասին, ովքեր իրենց կյանքի ընթացքում բախվել են բեղմնավորման խնդրին, ու ամեն օր աղոթում եմ նրանց համար»,- ասել է գեղեցկուհին:
Որդու լույս աշխարհ գալու մասին սուպերմոդելը հայտնել է Instagram-ի իր էջում` փոքրիկին անվանելով «լավագույն նվերը»: Իսկ փոխնակ մորը Բենքսը բնութագրել է որպես «հրեշտականման կին»։







