Ամերիկացին փչովի կոկորդիլոսով նետվել է ալիգատորներով լի լողավազանը (տեսանյութ)
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակիչներից մեկը խիզախել է մտնել ալիգատորներով լի լողավազանը:
Ինչպես գրում է Daily Mail-ը` դա ամերիկացուն հաջողվել է վառ կանաչ գույնի փչովի կոկորդիլոսի օգնությամբ: Նա ջուրն է մտել խաղալի-կոկորդիլոսի վրա պառկած և ասես, առանձնապես չի գրավել երկկենցաղների ուշադրությունը:
34-ամյա Չարլզ Ուայենդին հաջողվել է անխռով ու անվնաս լողալ մոտ 2 մետր երկարությամբ ալիգատորների ուղեկցությամբ:







