«Աստծո ձեռքը». Պորտուգալիայի երկնքում արտասովոր ամպ է ձևավորվել

22:18 • 31.01.16

Շաբաթվա սկզբին պորտուգալացիներին ապշեցրել և սարսափեցրել է Մադեյրա կղզու երկնքում ձևավորված հսկայական ամպը:

Ինչպես գրում է Boredpanda.com-ը` վառ նարնջագույն կազմավորումն ասես այրվող բռունցք լիներ` օդում կախված:

Արտասովոր ամպի լուսանկարները հրապարակել է եղանակի տեսության բլոգերը, որից հետո դրանք հայտնվել են սոցցանցերի ուշադրության կենտրոնում: Մարդիկ  տարբեր անվանումներ են տվել «այրվող» ամպին` այն անվանելով «Աստծո ձեռք»  և անգամ գիսաստղ՝ հայտնի վիդեոխաղից:

 


 

«Աստծո ձեռքը». Պորտուգալիայի երկնքում արտասովոր ամպ է ձևավորվել