Շվեյցարիայում հաջողությամբ վիրահատել են 8 օրական սիամական երկվորյակ քույրերի (լուսանկարներ)

22:32 • 31.01.16

Շվեյցարական Բեռն քաղաքի հիվանդանոցներից մեկում բարեհաջող կերպով վիրահատել են 8 օրական սիամական զույգ աղջիկների, հաղորդում է BBC-ն:

Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ` վիրահատությունը կատարվել է դեկտեմբերին, սակայն այդ մասին պաշտոնապես հաղորդվում է միայն հիմա:

Նշվում է, որ երկվորյակներն իրար միացած են եղել լյարդի  և կրծքավանդակի շրջանում:

Սա սիամական երկվորյակների առանձնացման առաջին հաջող   վիրահատությունն է, որը կատարվել է երեխաների լույս աշխարհ գալուց օրեր անց:  Վիրահատությունը տևել է 5 ժամ, որին մասնակցել է 13 բժիշկ:

 

 

 

Շվեյցարիայում հաջողությամբ վիրահատել են 8 օրական սիամական երկվորյակ քույրերի (լուսանկարներ)