Մահացել է եգիպտական կինոյի «հայ փոքրիկ աղջնակը». լուսանկար

12:08 • 01.02.16

Երեկ 72 տարեկանում մահացել է եգիպտական կինոյի հայազգի աստղ, երգչուհի Ֆեյրուզը՝ Փիրուզ Արթին Գալֆայանը: Ֆեյրուզը մեկ այլ հայտնի հայ դերասանուհի և երգչուհի Նելլի Արթին Գալֆայանի ավագ քույրն է. տեղեկացնում է arevelk.am կայքը։

 

Նրանք մասնակցել են եգիպտական կինոյի ոսկեդարի ստեղծմանը: Հետաքրքիր է, որ Ֆեյրուզն իր լավագույն դերերը խաղացել է  մանուկ և պատանի ժամանակ: Նրա ամենահայտնի դերը Dahab  ֆիլմում ստանձնած փոքրիկ աղջնակի դերն է, որ նա կատարել է 10 տարեկանում:

 

15 տարեկանում, ամուսնանալով եգիպտացի մի կատակերգակ դերասանի հետ, Ֆեյրուզը դադարել է նկարահանվել՝ մնալով իբրև եգիպտական կինոյի «հայ փոքրիկ աղջնակ»:

 

 

 

Մահացել է եգիպտական կինոյի «հայ փոքրիկ աղջնակը». լուսանկար