Ուշագրավ փաստեր մաշկի մասին
Tech Insider-ը մի շարք ուշագրավ փաստեր է ներկայացրել մաշկի մասին, որոնք քչերին են հայտնի:
1. Եթե հնարավոր լինի այն ծալելով փաթաթել, ապա մեկ մարդու մաշկը 1.8 քառ. մետր տարածք կզբաղեցնի:
2. Մաշկը մեր ամենամեծ օրգանն է, որը կազմում է մարմնի քաշի 15 տոկոսը:
3. Մաշկի, ինչպես և աչքերի գույնը պայմանավորվում է մելանին գունանյութի արտադրությամբ:
4. Մաշկն ինքնուրույն թարմանում և փոփոխվում է 28 օրը մեկ:
5. Կերատին սպիտակուցային նյութը մաշկն անջրանցիկ է դարձնում:
6. Այն ինքնուրույն վիտամին D է արտադրում արևի տակ գտնվելիս:
7. Մաշկը կազմված է 3 շերտից, որոնցից առաջինն ունի 18-23 ենթաշերտեր, որոնք մահացած մաշկային բջիջներն են:
8. Մաշկը կիլոմետրեր երկարությամբ ձգվող արյունատար անոթներ է պարունակում:
9. Մաշկը բնակմիջավայր է հանդիսանում միլիոնավոր այլ օրգանիզմների համար, որոնցում հազարավոր բակտերիաներ են բնակվում:







