Ներկայացվել է առավել իրական տեսք ունեցող Քեն տիկնիկը
Վերջերս Mattel ընկերությունը Բարբի տիկնիկների նոր հավաքածու էր ներկայացրել, որում հանրահայտ տիկնիկների 4 նոր տեսակ էր հայտնվել` առավել իրական մարմնով և մաշկի տարբեր գույներով:
Ինչպես գրում է Boredpanda.com-ը` հետ չմնացին նաև Քեն տղամարդ տիկնիկի արտադրողները:
Նրանք ևս նոր տիկնիկ են թողարկել, որը կառուցվածքով ավելի նման է իրական մարդու:










