Հռոմի Ֆրանցիսկոս պապի Fiat 500L-ը աճուրդով վաճառվել է 11 րոպեում
Fiat 500L կոմպակտ մեքենան, որով Հռոմի Ֆրանցիսկոս պապը տեղաշարժվում էր անցյալ տարի ԱՄՆ կատարած այցի ժամանակ, 82 000 դոլարով վաճառվել է աճուրդի ժամանակ:
Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն աճուրդը, որին 19 գնորդ է մասնակցել, տևել է ընդամենը 11 րոպե: Այն տեղի է ունեցել Ֆիլադելֆիա քաղաքում անցկացված ավտոմոբիլային ցուցադրության ժամանակ:
Մեքենան ձեռք են բերել տեղի 7 ավտոսրահների սեփականատերեր Մայքլ և Քեյթ Չեփմենները: Այն ցուցադրվելու է տեղի դիլերական կենտրոններից մեկում: Իսկ վաճառքից ստացված միջոցները կուղղվեն կաթոլիկ եկեղեցու կարիքներին:
Այժմ Հռոմի պապի նոր պաշտոնական մեքենան Hyundai Santa Fe քրոսովերն է, որը վերափոխվել է կաբրիոլետի:









