Ինչպես շարֆ գործել` առանց շյուղերի (լուսանկարներ, տեսանյութ)

10:54 • 02.02.16

Շյուղերով հագուստի տարբեր պարագաներ գործելը բավական բարդ գործ է, որը կարող են անել ոչ բոլորը: Սակայն եթե որևէ տաք ու գեղեցիկ բան գործելու ցանկությունն այնքան մեծ է, որ այն հնարավոր չէ զսպել, պետք է փնտրել նպատակին հասնելու այլընտրանքային ճանապարհներ:

 

AdMe.Ru կայքն ուշագրավ ֆոտոշարքի ու տեսանյութի միջոցով ցույց է տվել, թե ինչպես կարելի է գեղեցիկ շարֆ գործել` շյուղերի փոխարեն օգտագործելով անձեռոցիկի դատարկ տուփեր:
Դրա համար ձեզ պետք կգա անձեռոցիկի 2 դատարկ տուփ, թել, մկրատ ու կպչուն ժապավեն:

 

1. Սկզբի համար կտրեք տուփերի տակի հատվածը:

2. Մի տուփը դրեք մյուսի մեջ ու 3 սմ հեռավորությամբ «ատամնաձև» կտրվածքներ արեք:

3.Հետո թելի մի ծայրն ամրացրեք կպչուն ժապավենով, ինչպես որ ցուցադրված է նկարում:

4.Թելն այս օրինակով փաթաթեք յուրաքանչյուր ատամիկի շուրջ:

5.Սկսած 2-րդ շրջանից՝ տուփի արտաքին կողմից թելը վերևից ներքև եք անցկացնում նախորդ շրջանի մեջ: Արդյունքում ստացված նոր շրջանը գցեք ատամիկի վրա:

 

6. Այս նույն սկզբունքով շարունակեք գործել, մինչև որ ստացվի ձեր ուզած շարֆը:

 

7. Վերջում շարֆը դուրս քաշեք տակի անցքից:

8. Ամրացրեք թելի ծայրը:

Ավելի մանրամասն ցուցումները տրված են այս տեսանյութում.
 

Ինչպես շարֆ գործել` առանց շյուղերի (լուսանկարներ, տեսանյութ)