Ռոբ Քարդաշյանի ընկերուհին բանտից ազատվելը տոնել է գիշերային ակումբում
Ռոբ Քարդաշյանի ընկերուհին՝ Բլեք Չայնան, բանտից ազատվելը տոնել է գիշերային ակումբում, որտեղ մեծ հավաքույթ էր կազմակերպել: 27-ամյա Չայնան ակումբ էր գնացել Էմբեր Ռոուզի հետ. տեղեկացնում է Daily Mail-ը։
Բլեք Չայնային Թեքսասից Լոս Անջելես Ռոբ Քարդաշյանն էր բերել իր մեքենայով: Հիշեցնենք, որ երբ աղջիկը Լոնդոն էր ուղևորվել, նրան հանել էին օդանավից: Չայնան հարբած վիճակում էր, իսկ հետո նրա մոտ նաև էքսթազի էին հայտնաբերել:

Նշենք նաև, որ երեկ Քիմ Քարդաշյանը իր թվիթերյան էջում լուսանկար էր հրապարակել Ամբեր Ռոուզի հետ ով իր ամուսնու՝ Քանյե Ուեսթի նախկին ընկերուհուհին է։

Լուսանկարը սենսացիա է առաջացրել այն բանի պատճառով, որ վերջերս Քանյեն և Ռոուզի նախկին ամուսին Ուիզ Խալիֆան թվիթերյան գրառումներով «պատերազմում» էին միմյանց դեմ:
Գրառումներից մեկում Քանյեն հիշատակել էր Ամբերի 2 ամսական տղային` Սեբաստիանին, ինչը խիստ զայրացրել էր վերջինիս: Քիմի և Ամբերի նկարը, ըստ սոցիալական ցանցի օգտատերերի, վկայում է համերաշխության մասին:












