Թողարկվել է «Ընկերները» սերիալի վերամիավորված կազմի առաջին պրոմոն (տեսանյութ)
Թողարկվել է «Ընկերները» հայտնի սերիալի վերամիավորված դերասանական կազմի առաջին պրոմոն. NBC հեռուստաալիքի հոլովակը կարելի է դիտել YouTube կայքում:
Դերասաններ Ջենիֆեր Էնիսթոնը, Քորթնի Կոքսը, Լիզա Քուդրոուն, Դևիդ Շվիմերը և Մեթ ԼեԲլանը դարձել են ռեժիսոր Ջեյմս Բերոուզին նվիրված հաղորդման հյուրերը, գրում է Газета-ն:
Սերիալի ևս մի աստղ՝ Մեթյու Փերին, այժմ գտնվում է Լոնդոնում` բեմականացման փորձերի համար:
Ռեժիսորին նվիրված շոուին մասնակցում են արտիստներ, որոնց հետ նա համագործակցել է իր կարիերայի ընթացքում: Նրանք կիսվում են տպավորություններով իրենց համագործակցության վերաբերյալ և պատասխանում են հաղորդավարի հարցերին:
Հաղորդումը կցուցադրվի NBC-ի եթերում փետրվարի 21-ին:







