Երկրպագուները բոյկոտում են Բեյոնսեին` ոստիկաններին «վիրավորելու» համար (տեսանյութ)
R’n’b ոճի հայտնի երգչուհի Բեյոնսեն փետրվարի 7-ին ամերիկյան Սանտա Կլարա քաղաքում կայացած Սուպերբոուլ մարզական միջոցառման բացման արարողության ժամանակ կատարել է նոր Formation երգը, որը բավական իրարամերժ արձագանք է գտել երկրպագուների շրջանում:
Ինչպես նշում է The Business Insider-ը, շատերը կոչ են արել բոյկոտել երգչուհուն ու նրա նոր երգը, որի հիման վրա նկարահանված տեսահոլովակն իբր վիրավորական է ոստիկանների համար:
Տեսահոլովակում Բեյոնսեն պահանջում է ոստիկաններից «այլևս չկրակել ու չսպանել իրենց», ինչից հետո ներկայանում է` խորտակվող ոստիկանական մեքենայի վրա նստած:
Աղբյուրը մանրամասնում է, որ Բեյոնսեն տեսահոլովակում ցանկացել է արծարծել վերջին շրջանում Միացյալ Նահանգների համար այնքան արդիական դարձած` ոստիկանների կողմից սևամորթների սպանության դեպքերը:







